Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մաիսն> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019թ. հուլիսի 26-ի թիվ 50-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1.1 Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ <Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի42-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով՝>: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |