Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՖԻՆԱՆՍՆԵՐ
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու  մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝

 ա.Բյուջետային տող 1261՝  « Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)»,   եկամտատեսակն  ավելացնել 5825,2 հազար դրամով, սահմանել 84219,2 հազար դրամ.

2) Համայնքի բյուջեի ծախսային  մասում՝

ա.01 բաժին 6 խումբ դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի 4239 «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածն ավելացնել 450,0 հազար դրամով,4823  «Պարտադիր վճարներ» հոդվածը պակասեցնել 450,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 5825,2  հազար դրամով,

բ. 4 բաժին 2 խումբ 4 դաս՝ «Ոռոգում» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա »  4511 հոդվածն ավելացնել  3560,5 հազար դրամով ,   «Ջրամատակարարում»  ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի համար,

գ.  11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 3560,5  հազար դրամով:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.13 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner