Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հունիսի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՀԵՐԻՔ ԹԵՄՈՒՐԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻՆ, ԹԵՄՈՒՐ ԶՈՐԲԱՅԻ ՔԱԼԱՇՅԱՆԻՆ, ԳՅՈՒԼԻԶԱՐ ԽԴՐԻ ԲՐՈՅԱՆԻՆ, ՋԱՄԱԼ ԹԵՄՈՒՐԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻՆ, ՆՈՏԱՐ ԹԵՄՈՒՐԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻՆ ԵՎ ՄՐԱԶ ԹԵՄՈՒՐԻ ՔՅԱԼԱՇՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը,  Թեմուր Քյալաշյանի  17․03․2025թ․ թիվ 1449 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հերիք Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 10/12/1978թ.),Թեմուր Զորբայի Քալաշյանին (ծնվ. 02/02/1952թ.),Գյուլիզար Խդրի Բրոյանին (ծնվ. 06/01/1952թ.), Ջամալ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 27/10/1976թ.),Նոտար Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 16/02/1987թ.) և Մրազ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 07/12/1981թ.)  պատկանող (կադաստրային ծածկագիր 04-049-0002-0022) Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Խանջյան, 04-049-0002-0022 կադաստրային ծածկագրով 440 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 45,4 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Հերիք Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 10/12/1978թ.),Թեմուր Զորբայի Քալաշյանին (ծնվ. 02/02/1952թ.),Գյուլիզար Խդրի Բրոյանին (ծնվ. 06/01/1952թ.), Ջամալ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 27/10/1976թ.),Նոտար Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 16/02/1987թ.) և Մրազ Թեմուրի Քյալաշյանին (ծնվ. 07/12/1981թ.)  պատկանող (կադաստրային ծածկագիր 04-049-0002-0022) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Խանջյան, 15-րդ փողոց, 7/5  հողամաս։

3․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝00dced20-3cbd-4473-9adb-73d160f966aa



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner