Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2201-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող, Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց 39 հասցեում գտնվող 4.645 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0202-0001/ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել «Առսթոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
2.Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|