Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2024 թ.

ՌՈՒԶԱՆ ԱՇՈՏԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում Ռուզան Աշոտի Ալեքսանյանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց, որ․

Ռուզան Աշոտի Ալեքսանյանը խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի սահմանած պահանջները՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի  իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի  չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արմեն Աբգարյանի 11․10․2024թ․ թիվ 5678 զեկուցագրի հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին ներկա է եղել նաև իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանը։

Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հոկտեմվերի 18-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանին հանձնվել է առձեռն /հիմք՝ 17․10․2024թ․ ստորագրությամբ ստացված ծանուցագիր/:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի կողմից «Վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին» 11․10․2024թ․ արձանագրության հիման վրա 11․10․2024թ․ կազմված  թիվ 5678 զեկուցագիրը:

Արմավիր համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատակիցների կողմից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 11․10․2024թ․ կազմված արձանագրությունը։

Վարչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32/24 արձանագրությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 7/7 հասցեում առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, ուստի քննարկվող շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Արմավիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կայացել է վարչական վարույթի նիստ,  որին մասնակցել է  նաև իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանը։

Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել և առաջարկել՝ իրավախախտող Ռուզան Աշոտի Ալեքսանյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի  չափով՝ 750000/ յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, առանց համապատասխան թույլտվության կառուցված կառույցը համարել ինքնակամ։

Նախազգուշացնել Ռուզան Աշոտի Ալեքսանյանին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա)կետով և հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 03․05․2024 թվականի թիվ 16/24 արձանագրությունը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Հակոբ Կառլենի Կարապետյանի /ծնված՝ 29․01․1972/ նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ 85000 (ութսունհինգ հազար) ՀՀ դրամի չափով։

2.Քաղաքացի Հակոբ Կարապետյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել Արմավիրի համայնքապետարանի 900335201498 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Արմավիր համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հակոբ Կարապետյանին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1043c1d5-2b9d-46bb-944d-4b4962f7d2b0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner