Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին>> 656 որոշմամբ   ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 
1.Ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի  12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին»  թիվ 088-Ա որոշումը: 
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում  գտնվող հողերի ընթացիկ հաշվառման արդյունքները և համայնքի հողային հաշվեկշիռը` համաձայն հավելվածի:  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  |