Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Գալոյանի 2025 թվականի հուլիսի 04-ի թիվ 3391 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Գալոյանին տրամադրել ամենամյա արձակուրդ՝ (01.09.2024թ - 01.09.2025թ. ժամանակահատվածի համար) 2025 թվականի հուլիսի 15-ից՝ 30 աշխատանքային օր:
2.Արմեն Գալոյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 19-ին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: