Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0847-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 0847-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ, 60-րդ, 76-րդ և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 21-ի թիվ 034-Ա որոշումըԱրմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 12-ի թիվ 0720-Ա որոշումը, Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովի 14.07.2025թ. թիվ 1/1 արձանագրությունը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.ՀՄ-01-25 ծածկագրով մրցույթի հաղթող ճանաչված Հովհաննես Գասպարի Թորանյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա․ Իսահակյան փողոց 96/1 հասցեում գտնվող՝  04-001-0133-0012 ծածկագրով, 412,0 քմ ընդհանուր մակերեսով պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասը՝ քարի վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով, 15 տարի ժամկետով:

2.Կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 1 քմ հողամասի համար 400 ՀՀ դրամ, ընդհանուր մակերեսի համար տարեկան կառուցապատման իրավունքի վճարը կազմում է 164800 /մեկ հարյուր վաթսունչորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:

3.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժնին՝ մրցույթի հաղթող Հովհաննես Գասպարի Թորանյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր:

3.1․ Սահմանել որյուրաքանչյուր հինգ տարին մեկ կառուցապատման վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:

4. Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից վճարման ենթակա գումարի վճարումը համայնքապետարանի համապատասխան հաշվարկային հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ.

5.1.Մրցույթում հաղթողը իր միջոցներն է ներդնելու նախագծով հաստատված կառույցների և ինժեներական հաղորդագծերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և  շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումն ապահովելու համար: 

5.2. Հողամասի կառուցապատման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում:

6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարինուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքումկամ դատական կարգովՀայաստանի Հանրապետության վարչական դատարաներկամսյա ժամկետում:

7Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner