Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ, 609-րդ հոդվածներով, 610-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող հենասյուները վարձակալության իրավունքով, շահագործման նպատակով տրամադրել շահագրգիռ կազմակերպություններին։
2.Շահագրգիռ կազմակերպությունների հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր՝ 3 տարի ժամկետով:
3․Գույքի վարձակալության գին սահմանել` յուրաքանչյուր հենասյան համար ամսական 200 ՀՀ դրամ:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ |