Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի հունվարի 30-ի N 01/14/00558 գրությունը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Լենուղի գյուղի 3-րդ փողոց 42 տարածք հասցեում գտնվող 0,63333 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-044-0016-0052/ անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
2․Արմավիր համայնքի ղեկավարին՝ նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |