Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության 2024 թվականի նոյեմբերի 26-ի N 01/27.2/47899 պետական փորձագիտական եզրակացությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈԻՄ Է․ 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |