Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1855-Ն որոշումը, քաղաքացի Մելիք Զարզանդի Սողոմոնյանի 27․06․2025թ․ թիվ 3294 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի Գ․ Նժդեհի փողոց, 18 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,0518 հա մակերեսով հողամասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց հատկացնել Գ․ Նժդեհի փողոց, 18 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։