Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 3562 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածի 2-րդ կետի Գ) ենթակետի 4-րդ տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
4
|
Բանվոր՝ սեզոնային ք. Արմավիր |
|
|
3
|
115000
|
7 ամիս
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |