Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, այն է՝ կապիտալ հիմնանորոգված նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրել նոր գույքով և սարքավորումներով․ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի կողմից ներկացվող ծրագրային հայտերում գույքի ձեռքբերման ևս մեկ ծրագիր ներառելուն, այն է՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի համար գույքի և սարքավորումների ձեռքբերման ծրագիր։ |