Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 31-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 163-րդ, 167-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշման 18.1-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1567-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի վարչական ղեկավար Հարություն Սահակյանի 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 0810 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի վարչական ղեկավար Հարություն Սահակյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 8 աշխատանքային օրերը (01.04.2024թ. - 01.04.2025թ. ժամանակահատվածի համար) և 2025 թվականի ամենամյա արձակուրդի 4 լրացուցիչ օրերը՝ 2025 թվականի փետրվարի 17-ից (01.04.2025թ. - 01.04.2026թ. ժամանակահատվածի համար):
2.Հարություն Սահակյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի մարտի 5-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի վարչական ղեկավար Հարություն Սահակյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: