Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի ա. ենթակետով, հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 13-ի թիվ 01 նիստի արձանագրությունը և քաղաքացի Կարինե Միշայի Մանուկյանի 2021 թվականի դեկտեմբերի 24 թիվ 4330 դիմումը, որոշում եմ.
1.Կարինե Մանուկյանին /ծնվ. 02.06.1965թ./ նշանակել խնամակալ Գեղեցիկ Պետրոսի Սմբատյանի /ծնվ. 06.06.1990թ./ նկատմամբ:
2.Կարինե Մանուկյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4.Որոշումն ուժի մեժ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը: