Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով <<Կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Թադևոսյանի 16.04.2024թ. թիվ 2394 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.«Կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն» հասարակական կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը մատակարարվող ոռոգման ջրի վարձը զիջել 50 տոկոսով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |