Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի ,29-րդ ,33-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022թ․ դեկտեմբերի 05-ի թիվ 12 արտահերթ նիստի 205-Ն որոշումը , «ԻՍԱՀԱԿՅԱՆՆԵՐ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Սաշայի Իսահակյանի 23․12․2024թ․ թիվ 7063 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ԻՍԱՀԱԿՅԱՆՆԵՐ ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ» ՍՊԸ-ին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Նալբանդյան փողոց, 3/3 հասցեում /սեփականության վկայականի N 11092024-04-0034/ գտնվող 0.11385 հա մասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Նալբանդյան փողոց, 3/4 շինություն, իսկ 0․12157 հա հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր Նալբանդյան փողոց, 3/3 շինություն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։