Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Արմավիր համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ․
Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության առաջարկությամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիրքաղաքիթիվ 2 մսուր- մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումներիձեռքբերման անհրաժեշտությունը, քանի որ նշված մանկապարտեզը 2023 թվականին կապիտալ հիմնանորոգվելու է և նոր գույքով համալրումը առաջնահերթություն է դարձել։
Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագիրը ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։