Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 դեկտեմբերի 2023 թվականի N 13

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվեց Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էին Արմավիր համայնքի ավագանու անդամներ, Արմավիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքի բնակիչներ: Բյուջեի նախագիծը ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը: Նա նշեց, որ Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է Արմավիր համայնքի զարգացման 2021-2026թթ հնգամյա և 2024-2026թթ միջնաժամկետ ծախսերի դրույթներին համապատասխան։ Նա նշեց, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքում 2024 թվականին նախատեսվում են իրականացնել հետևյալ ծրագրերը՝ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փ Արարատյան - Ջիվանի հատվածի, Ե Չարենց փ Շահումյան-Աբովյան հատվածի, Ջիվանի -    Ե Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 16փ Աբովյան փ. - թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածների հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ-5 ճանապարհ 1-ին փ 53շ (մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգման աշխատանքներ, «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցում, հարակից բակային տարածքի բարեկարգում, գույքի և սարքավորումների ձեռք բերում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փ Արարատյան-Ջիվանի հատվածի, Ե Չարենց փ Շահումյան-Աբովյան հատվածի և Արաքս գուղի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքներ, Արմավիր համայնքի Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցման աշխատանքներ, Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ։

Հանրային քննարկման ընթացքում Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ ՌՄանուկյանըներկայացրեցԱրմավիրհամայնքի 2024թ․ բյուջեովկանխատեսվողեկամուտներիևծախսերիվերաբերյալտեղեկատվություն, համաձայնորիկանխատսվումենեկամուտներընդամենը՝ 2 803 347,5 հազար դրամ և ծախսեր՝ 2 803 347,5 հազար դրամ։

Քննարկման ընթացքում հնչեցին Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի հետ կապված հարցեր, տրվեցին պատասխաններ։



Կից փաստաթղթեր՝
(405.57 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner