|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հուլիսի 2018 թվականի N 45-Ա |
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՝ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի <<Պետական կառավարման հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին >> 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 45 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 20-ի թիվ 899 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի հաշվեկշռից դուրս գրել 1573159 ՀՀ դրամի արժողությամբ գույքը (ամփոփ ցուցակն ըստ կառույցների կցվում է), որից՝ - հիմնական միջոցներ ՝ 1199628 - սակավարժեք և արագամաշ առարկաներ՝ 373531 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ ՄԵԼՈՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՌՆԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(937.95 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|