Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստր ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին որոշման 13-րդ կետով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի 1-ին փողոցին կից 04-062-0164-0008 կադաստրային ծածկագրով հողակտորից 04-062-0164-0017 կադաստրային ծածկագրով հողակտորն ընկած նրբանցքը անվանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Այգեվան գյուղ 1-ին փողոց 1-ին նրբանցք, իսկ 04-062-0164-0002 կադաստրային ծածկագրով հողակտորից 04-062-0164-0012 կադաստրային ծածկագրով հողակտոն ընկած նրբանցքն անվանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք,Այգեվան գյուղ 1-ին փողոց 2-րդ նրբանցք:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: