Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ , 33-րդ և 51-րդ կետերով , Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և «ՎԱՐՊԵՏ ՄԻՍԱԿ» ԱԿ-ի տնօրեն Արտակ Խաչատրյանի 09․04․2025թ․ թիվ 1866 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«ՎԱՐՊԵՏ ՄԻՍԱԿ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,Խ․ Աբովյան փողոց 122/1 հասցեում /սեփականության վկայականի N 30122024-04-0037/ գտնվող 0.3733 հա մասին տալ հասցե Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,Խ․ Աբովյան փողոց 122/3, իսկ 0․6076 հա հասցեն թողնել նույնը ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Սարդարապատ,Խ․ Աբովյան փողոց 122/1։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման ։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։