Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Կրթություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻԼԻԹ ԱՖՐԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 151-Ն որոշումը և  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ  3 մսուր-մանկապարտեզ»,  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» և   «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների  տնօրենների`   2025 թվականի փետրվարի  21-ի թիվ 1054, 1055, 1065 զեկուցագրերը  և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել՝  համաձայն հավելված 1-ի:

2.Համայնքային ենթակայության նախադպրոցական  ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել՝  համաձայն հավելված 2-ի:

3.Որոշումն ուժի   մեջ է մտնում  ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՖՐԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.05 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner