Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Mercedes-Benz C240 /սեփականության իրավունքի վկայական՝ XE975024, հաշվառման համարանիշ՝ 647CF61, նույնականացման համար՝ WDB2030611F494132/ մակնիշի ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, ծառայողական օգտագործման նպատակով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինությանը:
2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 3102 /սեփականության իրավունքի վկայական՝ PE904564, հաշվառման համարանիշ՝ 989LL11, նույնականացման համար՝ X9631020061327797/ մակնիշի ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, ծառայողական օգտագործման նպատակով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3․«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |