Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Գույք
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,   Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը`

 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր  համայնքի սեփականություն հանդիսացող Mercedes-Benz C240 /սեփականության իրավունքի վկայական՝ XE975024, հաշվառման համարանիշ՝ 647CF61, նույնականացման համար՝ WDB2030611F494132/ մակնիշի ավտոմեքենան անհատույց  օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, ծառայողական օգտագործման նպատակով տրամադրել  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Բարեկարգում» տնօրինությանը:

2․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր  համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 3102 /սեփականության իրավունքի վկայական՝ PE904564, հաշվառման համարանիշ՝ 989LL11, նույնականացման համար՝ X9631020061327797/ մակնիշի ավտոմեքենան անհատույց  օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, ծառայողական օգտագործման նպատակով տրամադրել  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

3․«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Բարեկարգում» տնօրինության և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր։

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner