Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Լենուղու առողջության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աշխեն Գարումովայի 2025 թվականի հուլիսի 14-ի թիվ 3549 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության «Լենուղու առողջության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աշխեն Գարումովային տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի հուլիսի 18-ից:
2.Աշխեն Գարումովային՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 1-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության «Լենուղու առողջության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Աշխեն Գարումովայի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Նիկողոսյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: