Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստնի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հաստատել Արմավիր համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ տրամադրելու նպատակով ներկայացվող դիմումների փաստաթղթերի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի.
2.Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 07-ի «Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ տրամադրելու նպատակով ներկայացվող դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրման մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 082-Ա որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |