Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Արզուման Ռաֆիկի Տոնոյանի 06․05․2025թ․ թիվ 2374 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արզուման Ռաֆիկի Տոնոյանին (ծնվ․ 01/01/1965թ․) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող գույքին (սեփականության վկայական թիվ 2567422) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 59/1 անասնաշենք։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։