Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՆԱՐԵԿ ԱՐՏԱՇԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 481-րդ, 60-րդ և 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանկառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2001 թապրիլի 12-ին թիվ 286 որոշման 46.2 կետի աենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի  Նարեկ Արտաշի Առաքելյանի 11.09.2025թ. թիվ 4592 դիմումը`

 

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ. Բաղրամյան փողոց, 27/5 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքից 10,քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել Նարեկ Արտաշի Առաքելյանին` ոչ հիմնական շինություն (տաղավարտեղադրելու նպատակովհամաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնին Նարեկ Արտաշի Առաքելյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրՊայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 10 տարիիսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 60000 (վաթսուն հազարՀՀ դրամ:

3.Սահմանելոր  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Նարեկ Արտաշի Առաքելյանը իր միջոցների հաշվին.

ատաղավարի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց և տաղավարի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.

բտաղավարի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելուհետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner