Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ գյուղ Լուկաշին, 5-րդ փողոց, 1 շենք, 1 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 և ՀՀ Արմավիրի մարզպետի 20.08.1997թ. թիվ 279 որոշումը և Արթուր Գուրգենի Դավթյանի 24.01.2025 թվականի թիվ 0515 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Արթուր Գուրգենի Դավթյանին (ծնվ․ 28/04/1976թ․) և Գրետա Արամայիսի Թորոսյանին (ծնվ․ 31/10/1941թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, 04-047-0007-0027 կադաստրային ծածկագրում գտնվող 1965թ․ կառուցված 41,90 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ 2017թ. կառուցված 37,5 քմ մակերեսով շինությունը համարել ինքնակամ։
2․Արթուր Գուրգենի Դավթյանին և Գրետա Արամայիսի Թորոսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 04-047-0007-0027) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, 5-րդ փողոց, 1 շենք, 1 բնակարան։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․Որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
5․Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
6․Որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։