Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 հուլիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՔՍ Գ․ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ,61 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԼՄԻՐԱ ԲԱՂՇԻՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ , ՄԱՐԻԱՄ ԱԼՄԱԶԻ ՀԱՄԲԱՐՉՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ԱԼՄԱԶԻ ՀԱՄԲԱՐՉՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ԱԼՄԱԶԻ ՀԱՄԲԱՐՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի <<ա>> և <<բ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս,04-016-0022-0016 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,Սամվել Ալմազի Համբարչյանի 08․07․2024 թվականի թիվ 3918 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Էլմիրա Բաղշինի Խաչատրյանին (ծնվ․ 10․09․1950թ-ին) , Սամվել Ալմազի Համբարչյանին (ծնվ․ 13․02․1991թ-ին), Կարեն Ալմազի Համբարչյանին  (ծնվ․ 26․09․1977թ-ին) և Մարիամ Ալմազի Համբարչյանին (ծնվ․ 04․09․1975թ-ին) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող 04-016-0022-0016 կադաստրային ծածկագրով 610,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  67,0  քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։

2․Վերականգնել Էլմիրա Բաղշինի Խաչատրյանին, Սամվել Ալմազի Համբարչյանին, Կարեն Ալմազի Համբարչյանին և Մարիամ Ալմազի Համբարչյանին  պատկանող  Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղի 04-016-0022-0016 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0․0677 հա օրինական հողամասի վրա 1964 թ․ և 1989թ․  կառուցված 120,7 քմ մակերեսով բնակելի տան , 1989թ․ կառուցված 6,7 քմ մակերեսով խորդանոցը ,1989թ․ կառուցված 4,6 քմ մակերեսով  բաղնիքի,1989թ․-ին կառուցված 19,1 քմ մակերեսով անասնաշենքի ,1989թ․-ին կառուցված 17,5 քմ մակերեսով ավտոտնակի ,1989 թվականին կառուցված 22,4 քմ մակերեսով խոհանոցի և 1989թ․ կառուցված 2,75 քմ մակերեսով պարսպի նկատմամբ, իսկ 31,9 քմ մակերեսով բնակելի տունը և 8,3 քմ մակերեսով անասնաշենքը համարել ինքնակամ ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

     2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Էլմիրա Բաղշինի Խաչատրյանին, Սամվել Ալմազի Համբարչյանին, Կարեն Ալմազի Համբարչյանին և Մարիամ Ալմազի Համբարչյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Արաքս ,Գ․ Վարդանյան փողոց ,61 բնակելի տուն։

5․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝26d9e790-f076-47b5-940b-098b5c351107



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner