Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,հիմք ընդունելով <<Բարեկարգում>> տնօրինության տնօրեն Լ. Գրիգորյանի 2019 թվականի նոյեեմբերի 22-ի թիվ 3770 զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիրի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող /հիմք` տեխնիկական անձնագիր HE N 169331, տրված 12.02.2014 թվականին ՀՀ Ոստիկանության կողմից/ ԶԻԼ -130 մակնիշի, տիպը` բեռնատար, թափքը` ջրցան, 1988 թվականի արտադրության, 807 ՕՏ 61 պետ. համարանիշի ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել <<Բարեկարգում>> տնօրինությանը:
2. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |