Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրի 18.03.2025 թվականի և լիազորված անձ Գևորգ Ռաֆիկի Զեյնալյանի 25․03․2025թ․ թիվ 1609 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մուրադ Խաչատուրի Մանուկյանին (ծնվ․ 28/02/1966թ․), Խաչատուր Մուրադի Մանուկյանին (ծնվ․ 20/07/1987թ․), Լաուրա Մուրադի Մանուկյանին (ծնվ․ 09/01/1989թ․), Մարգարիտա Մուրադի Մանուկյանին (ծնվ․ 29/11/1990թ․) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին (սեփականության վկայական թիվ 17102024-04-0074) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, Հ. Ավետիսյան փողոց, 3-րդ նրբանցք, 9 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։