Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մկրտչի Ավետիսյանի 2024 թվականի հուլիսի 02-ի թիվ 3850 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մկրտչի Ավետիսյանին 2024 թվականի հուլիսի 8-ից տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը (01.04.2024թ.-01.04.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Դավիթ Մկրտչի Ավետիսյանին` աշխատանքի ներկայանալ 2024 թվականի հուլիսի 22-ին:
3.Նշված ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Մկրտչի Ավետիսյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լենդրուշ Ենոքյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշում ուժի մեջ է մտնում արձակման պահից: