Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ , 35-րդ և 51-րդ կետերով , Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Դավիթ Մանուկի Շահինյանի լիազորված անձ Մանուկ Զավենի Շահինյանի 15․07․2024թ․ թիվ 4016 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Դավիթ Մանուկի Շահինյանին (ծնվ․ 11․07․2024թ․-ին ) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղ ,Ա․ Թամանյան փողոց ,1-ին նրբանցք 2 և 48 հասցեներում գտնվող գույքային միավորներին տալ միասնական հասցե ՝ Հայաստանի Հանապետություն ,Արմավիրի մարզի Արմավիր համայնք,Լուկաշին գյուղ ,Ա․ Թամանյան փողոց ,2/3 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումն ուժը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։