Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ․ թիվ 1920-Նորոշման 54-րդ և 55-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,հիմք ընդունելով Կարապետ Աբրահամի Սարգսյանի 17.07.2024թ. թիվ 4092 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 25-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 124-Ա որոշումը:
2.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու,սեփականության իրավունքով Կարապետ Աբրահամի Սարգսյանին, Արաքսյա Մկրտիչի Սարգսյանին,Աբրահամ Իսայի Սարգսյանին և Հռիփսիմե Աբրահամի Սարգսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0489-0019 կադաստրային ծածկագրով 0,2067 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել ՝արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի:
3. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |