Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 191 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի գույքագրման արդյունքները.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող ապրանքանյութական արժեքների ամենամյա գույքագրման արդյունքները` ընդամենը՝ 897 652,6 միավոր գույք, որից`
-հիմնական միջոցներ` 874 384,1 միավոր գույք
-սակավարժեք և արագամաշ առարկաներ` 23268,5 միավոր գույք
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։