Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով,`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1261՝ « Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 140290,1 հազար դրամով:
2) Բյուջեի ծախսային մասում`
ա.04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 130507,6 հազար դրամով,
բ. 05 բաժին1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածն ավելացնել 35500,0 հազար դրամով,
գ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 9782,5 հազար դրամով,
դ.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 35 500,0 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |