Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի hունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 4, թիվ 8, թիվ 9 և թիվ 10 մանկապարտեզների տնօրենների՝ 2021 թվականի մարտի 23-ի թիվ 1116, թիվ 1117, թիվ 1118 և թիվ 1119 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի ապրիլի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի ապրիլի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից : |