Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Դ.Գասպարյանի 10.01.2022 թ. թիվ թիվ 01/11.12/69-22 գրությունը` Արմավիր համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 6 հասցեում գտնվող վարչական շենքի և շինության զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02062 հա հողամասը /ծածկագիր 04-001-0072-0055/ և Ջիվանու փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.10435 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-001-0072-0054/՝ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |