Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N բյուջե
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`

Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի  «Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 101-Ն որոշման հավելվածների  մեջ կատարել փոփոխություններ՝համաձայն  N2, N3, N4 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում,այդ թվում՝

ա) 04 բաժնի 2 խմբի 4 դասի «Ոռոգում» ծրագրի «Արմավիր ջրամատակարար» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսապետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին ավելացնել 523.0 հազար դրամ՝ ոռոգման սեզոնին առաջացած էլեկտրաէներգիայի պարտքը համար:

բ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ»  ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածից պակասեցնել 523.0 հազարդրամ. 

2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2.
 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner