Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, Վլադիկ Տիգրանի Հարությունյանի 12․11․2024թ․ թիվ 6225 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վլադիկ Տիգրանի Հարությունյանին (ծնվ․ 01/05/1952թ․) սեփականության իրավունքով (սեփականության վկայական N 2618691) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Սարդարապատ, 25-րդ փողոց, 19 բնակելի տուն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։