Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , Վարդան Սերյոժայի Վարդանյանի 01.10.2024թ․ թիվ 5500 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Վարդան Սերյոժայի Վարդանյանին /ծնվ 21/07/1975թ/,Սուսաննա Սերյոժայի Վարդանյանին /ծնվ 11/07/1968թ/ և Անահիտ Գառնիկի Ավետիսյանին / ծնվ 03/01/1948 թ/ պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Հացիկ, 04-058-0033-0012 կադաստրային ծածկագրով 583,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 3,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2. Վարդան Սերյոժայի Վարդանյանին ,Սուսաննա Սերյոժայի Վարդանյանին և Անահիտ Գառնիկի Ավետիսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Հացիկ , 16-րդ փողոց, 46/2 հողամաս։
3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։