Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ․ թիվ 1920-Նորոշման 54-րդ և 55-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-163 դրական եզրակացությունը և Լևոն Հովհաննեսի Ավետիսյանի 18. 04.2023թ թիվ 2382 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 066-Ա որոշումը:
2.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-066-0129-0086 / Լևոն Հովհաննեսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1588 հա մակերեսով հողամասից 0,0362 հա մակերեսով գյուղատնտեսականնշանակությանայլհողատեսքերը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
3. Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |