Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի 02.06.2021թ. թիվ 44-02/5498 գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019թ. հունվարի 25-ի <Արմավիր համայնքի խնամակալության եվ հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին> թիվ 03-Ա որոշման մեջկատարել փոփոխություն.
1.1 Որոշմամբ հաստատված հավելվածում <Արմինե Պողոսյան– ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի ԱԳ ԵՎ ԸԲԿԲ ավագ տեսուչ ոստիկանության կապիտան> բառերը փոխարինել <Հասմիկ Ասատրյան– ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի ԱԳ ԵՎ ԸԲԿԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ> բառերով:
1.2 <Աղավնի Գրիգորյան– Արմավիրի համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ> բառերը փոխարինել <Աղավնի Գրիգորյան– Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ> բառերով:
1.3 <Նոյեմի Խաչատրյան– Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջին կարգի մասնագետ> բառերը փոխարինել <Նոյեմի Խաչատրյան– Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: