Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N տուն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ 23.14 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության եզրակացությունը /լիցենզիա 13527/, «ԷՅԷՄԴԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ապետնակյանի գրությունը և քաղաքացիներ Արմինե Սամվելի Հարությունյանի, Մելանյա Լիպարիտի Մելքոնյանի համատեղ գրված 2024 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 6789 դիմումը․

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․ Տալ համաձայնություն՝ ձեռք բերելու քաղաքացիներ Արմինե Սամվելի Հարությունյանին և Մելանյա Լիպարիտի Մելքոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց 84 բնակելի տուն հասցեում գտնվող, 0,07 հա մակերեսով, 04-001-0059-0021 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող բնակելի տնից և հողամասից առանձնացված 23․14 քմ մակերեսով հատվածը, որը փաստացի կառուցված է ընդհանուր օգտագործման համար նախատեսված մայթի վրա և խոչընդոտում է հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժին։  

Պայմանով, որ սեփակականատերերի կողմից իրենց նախաձեռնությամբ գոյություն ունեցող վթարային շենքը քանդելուց հետո ընդհանուր գույքը բաժանվի 2 մասի և 23.14 քմ մակերեսով հողամասը օտարվի Արմավիր համայնքին։ 

2․Ձեռք բերվող հողամասի գնման համար Արմավիր համայնքի բյուջեից նախատեսել 5,0 մլն ՀՀ դրամ և ձեռք բերված հողամասն օգտագործել ԱՔ-ԲՄԱՇՁԲ-24/4 ծածկագրի պայմանագրով նախատեսված հիմնանորոգվող փողոցի համար, որպես բացառապես մայթի հատված՝ ապահովելով հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժը։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner