Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայասանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1531-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 08.10.2021թ. թիվ ԳՍ/15.4/26215-2021 գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 72-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման N 1 հավելվածից հանել «8. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արմավիրի տարածքային բաժին» բառերը.
2)որոշման N 2 հավելվածից 1-ին կետում և 2-րդ կետի ընդամենը տողում «67» թիվը փոխարինել «66» թվով.
3)որոշման N 2 հավելվածի 2-րդ կետից հանել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արմավիրի տարածքային բաժին` բաժնի պետ 1-260000, առաջին կարգի մասնագետ 2-115000» բառերը.
4)որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի Իրավաբանական բաժին`
ա.«գլխավոր մասնագետ 1» բառերի փոխարեն կարդալ «գլխավոր մասնագետ 2» բառերը.
բ.«առաջատար մասնագետ 1» բառերի փոխարեն կարդալ «առաջատար մասնագետ 3» բառերը
գ.«երկրորդ կարգի մասնագետ 1-105000» բառերը հանել.
2.Առաջարկել Արմավիր համայնքի ղեկավարին Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
3.Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ին: |