Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 21-րդ կետի 1-ին մասի դ) ենթակետի դրույթներով, և հիմք ընդունելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Աբրահամյանի հոր՝ Մեսրոպ Աբրահամյանի 08․07․2025թ․ թիվ 3450 գրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1. Տախտակի ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով:
2. Պատասխանատու ստորաբաժանմանը՝ ի գիտություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: