Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող/հիմք վկայական` 10062022-04-0052, տրված 10.06.2022թ./Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 16/2 հասցեում գտնվող 47.2 քմ մակերեսով ավտոտնակը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0063-0050-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.003 հա մակերեսով, խառը կառուցապատման գործառնական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը՝ այսուհետ Գույք, տրամադրելու մրցութային եղանակով՝ վարձակալության իրավունքով:
2.Գույքի վարձակալության մեկնարկային գին սահմանել տարեկան 1 քմ համար 1000 ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: